Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 3 հաղորդում է ստացվել, որոնց վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Հիշեցնենք, որ երեկ ՆԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացման, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու վերաբերյալ 5 ահազանգ են ստացել:
























