Ս.Սարգսյանը և Ռ. Քոչարյանը մասնակցել են Հ. Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ, հայտնի գործարար և բարերար Հրանտ Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը:

Նշենք, որ Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր՝ ապրիլի 22-ին, տեղի ունեցավ «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր նախագահ Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգիստը։

Հայտնի գործարարին հրաժեշտ են տալու էին գնացել քաղաքական գործիչներ, գործարարներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, նաեւ գործարարին պատկանող տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները։

Ի դեպ, Հրանտ Վարդանյանի հուղարկավորությանը ներկա էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ներկա գտնվեց հրաժեշտի արարողությանը շատ կարճ՝ մի քանի վայրկյան:

Գործարարին վերջին հրաժեշտը կտան ապրիլի 23-ին, ժամը` 12:00-14:00, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նրա աճյունը կամփոփվիԵրեւանի քաղաքային պանթեոնում։

«Գրանդ Քենդի» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների հիմնադիր Հրանտ Վարդանյանը  մահացել էր ապրիլի 20-ին Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում։  Նա հիվանդանոց էր տեղափոխվել սրտի կանգով։

Հրանտ Վարդանյանը 65 տարեկան էր:




Լրահոս