Ամենաերկարակյաց նախարարի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, Սերժ Սարգսյանի հրամանով, մշակույթի նախարար վերանշանակվեց Հասմիկ Պողոսյանը:

Armlur.am-ը կներկայացնի նորանշանակ նախարարի ունեցվածքն ու մի քանի ուշագրավ մանրամասն:

Առաջին անգամ Պողոսյանը նախարար է նշանակվել դեռևս 2006թ.: Նա իրավամբ դարձել է ամենաերկարակյաց նախարարներից մեկը:

Հասմիկ Պողոսյանի՝ վերջերս ներկայացված հայտարարագրում նրա անշարժ և շարժական գույքի վերաբերյալ ոչ մի տվյալ ներկայացված չէ, իսկ ներկայացված դրամական միջոցներն էլ բավականին համեստ են:

Ըստ հայտարարագրի՝ նա ունի ընդամենը 7124 եվրո գումար: Նրա եկամուտն էլ գոյանում է միայն աշխատավարձից, որը կազմում է 3.329.768 դրամ:

Անդրադառնանք Պողոսյանի ամուսնու դրամական միջոցներին: Ներկայացված է միայն եկամուտը, որը գոյանում է աշխատավարձից և կազմում 1,911,000 դրամ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս