Դատապարտյալ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ի սահմաններում, մահացել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ գտնվող դատապարտյալ, 1936թ. ծնված Ալբերտ Ռշտունին: Ախտորոշումը` շաքարային դիաբետ ծանր ընթացք, դիաբետիկ նեֆրոպատիա, խրոնիկական երիկամային անբավարարություն 1-2-րդ աստիճանի, սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզ, խրոնիկական սիրտ անոթային անբավարարություն 1, 2-րդ աստիճանի, կանգային թոքաբորբ և ուղեղի այտուց: Ալբերտ Ռշտունին 27.07.2011 թ-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի վարչական ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարի ազատազրկմանև ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1 մասով` սպանություն:Փաստի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին armlur.am -ին տեղեկանում են ԱՆ լրատվական ծառայությունից:




Լրահոս