Այսօր՝ վաղ առավոտյան, Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս կիրակի էլ պատարագի է մասնակցելուԵրևանի Սուրբ Սարգիս Եկեղեցում։
Նշենք, որ տեղի եկեղեցում հոգևոր ծառայության է կարգված Տեր Շահե քահանա Հայարպետյանը։
ArmLur.am լրատվականը զրուցեց Տեր Շահե քահանայի հետ, հետաքրքրվեց, թե ինչպես է քահանան պատրաստվում դիմավորել Նիկոլ Փաշինյանին։
Ի պատասխան մեր հարցադրման՝ Տեր Շահեն զարմացավ․
«Այստե՞ղ․․․ այստե՞ղ է գալու Փաշինյանը։ Ճիշտն ասած, ձեզանից եմ լսում առաջին անգամ։ Շնորհակալ եմ, որ տեղեկացրիք ինձ։ Լուր չունեի։ Ինձ համար այս ամենը շատ մեծ հանկարծակիներ են»,- ArmLur.am-ի հետ ասաց Տեր Շահեն։
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչպես է մատուցելու Սուրբ և Անմահ Պատարագը, արդյոք, ինչպես մյուս քահանաները, զերծ կմնան Վեհափառի անունը Պատարագի վերջում հիշելուց։
«Բաներ եք ասում, որ ․․․․ Իհարկե, պիտի հիշենք բոլորին էլ անխտիր»,- ասաց Տեր հայրը՝ հավելելով, որ ավելին ասել չի կարող․
«Տեղյակ չեմ, առավոտյան արթնացա և հանկարծ այս ամբողջ լրատվությունը թափվեց իմ գլխին»,- եզրափակեց Տեր Շահե քահանա Հայրապետյանը։
Նանիկ Աղասյան




























