Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ զինված եւ դիմակավորված անձը մտել է ՀՀ բանկերից մեկը, հափշտակել միլիոններ եւ փախել։
Դեպքը տեղի է ունեցել Երեւանի Շինարարների փողոցում: Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, զինված անձը բանկի մասնաճյուղից հափշտակել է խոշոր չափի գումար եւ դիմել փախուստի:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմեքենա, արդյոք կազմակերպությունը` որպես հարկային գործակալ, պե՞տք է պահի եկամտահարկ, թե՞ ոչ:
Սահակ Խեչումյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ, համաձայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի, հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 10% դրույքաչափով` հաշվի առնելով միայն օրենքի 10-րդ եւ 11-րդ հոդվածներով սահմանված նվազեցումները:
Միաժամանակ, օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն, ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, եւ հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով նաեւ պահանջվող վավերապայմանները:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով, ԱԱՀ վճարող չհամարված հարկատուները ներկայացնում են եկամուտների պարզեցված հաշվարկ` բացառությամբ նույն օրենքի 2-րդ կետով սահմանված դեպքերի:
Ի դեպ, հաշվարկ կարող են չներկայացնել այն հարկատուները, որոնք հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակներով եւ չեն ստացել այլ` սույն օրենքով սահմանված հաշվարկման ենթակա եկամուտներ:
ՄԱՔՍԱՅԻՆ
ՀԱՐՑ. Եթե անձը որեւէ ապրանք է ներմուծում, ապա հնարավո՞ր է արդյոք իր փոխարեն լիազորագրով մաքսային ձեւակերպում իրականացնի այլ անձ:
Գագիկ Սաֆարյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն` ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կամ նրա հանձնարարությամբ եւ անունից հանդես եկող մաքսային ներկայացուցչի կողմից:
Այս դեպքում հայտարարատուն մաքսային ձեւակերպումներն իրականացնում է իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող մաքսային ձեւակերպումների մասնագետի միջոցով` բացառությամբ նշված օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դեպքերի, ինչպես նաեւ Մաքսային միության` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրման դեպքերի:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միության մաքսային տարածք անձնական օգտագործման ապրանքների ներմուծման ժամանակ մինչեւ ապրանքների ժամանումը դրանց փոխադրման եւ ապահովագրության հետ կապված ծախսերը չեն ներառվում ապրանքների մաքսային արժեքի մեջ` Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանումից հետո:























