ԱՄՆ-ում սպանվել է Spice girls խմբի նախկին պրոդյուսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի հայտնի երաժշտական պրոդյուսեր Ջոն Ատերբերին մահացել է՝ հարձակման ենթարկվելով զինված հանցագործի կողմից,- հաղորդում է  The Daily Mail -ը: Դեպքը տեղի է ունեցել անցյալ շաբաթվա վերջում, սակայն մանրամասները հայտնի են դարձել ավելի ուշ:Ատերբերին մեքենայի մեջ է եղել, երբ հանցագործը փողոցից անկանոն կրակ է բացել նրա վրա: Արյունքում պրոդյուսերը լուրջ վնասվածքներ է ստացել կրծքին եւ դեմքին ու մահացել:Ատերբերին համագործակցել է Spice girls երաժշտական խմբի եւ երգչուհի Ջեսիկա Սիմփսոնի հետ: Նա նաև աշխատել է կինոինդուստրիայի ոլորտում: 




Լրահոս