ԱԺ ԲՀԿ խմբակցության անունից խորհրդարանում ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Այստեղ ինձ համար անհասկանալի արտահայտություն հնչեց, թե «Սեքյուրիթի դրիմը» ռիսկեր ունի: Փող աշխատելուց բացի՝ որևէ այլ ռիսկ չեմ տեսել: 70 տոկոս գերշահույթ ստանալը, եթե ռիսկ է, ապա մենք պետք է ենթադրենք, թե ընկերությունը զբաղվում է անձնազոհությամբ, և կխնդրեի մեր գործընկերներին անձնազոհության մեդալ շնորհել ընկերությանը»,-նշեց նա:
Զոհրաբյանի խոսքով՝ այն պնդումները, թե երթևեկության կանոնների խախտման և զոհերի թիվը նվազել են, չի համապատասխանում իրականությանը:
«Ո՛չ, չի պակասել, և բերված վիճակագրությունից երևում է, որ դրանք ավելացել են: Ոնց պտտվում ենք, ստացվում է, որ ինչ-որ կազմակերպություն, ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով է կանգնած այս ընկերության ետևում, հիմա անձնազոհությամբ է զբաղվում», – նշեց նա:
Նա նշեց, թե կարծես այս նիստն արվում է միայն ձևականության համար:
«Եթե ոչինչ չփոխվի, ուրեմն այս նիստը «գալչկա» դնելու համար էր», – նշեց նա: