Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Մոսկվա ժամանած ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա՝ Ջարեդ Քուշներին:
Քննարկումը կկենտրոնանա ուկրաինական ճգնաժամի լուծման վրա, այդ թվում՝ այս հարցի վերաբերյալ ԱՄՆ առաջարկների վրա:
«Հանդիպման համար հստակ ժամկետ չկա. հանդիպումը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է», – հայտնել են Կրեմլից։ Նշվում է, որ Պուտինը, Ուիտկոֆը և Քուշները հնարավորություն կունենան քննարկելու Կիևի և Վաշինգտոնի միջև խաղաղ կարգավորման որոնման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցում են նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը:

























































































