48 ՀՈԳԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատելով կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ նախագծի քվեարկության պատկերից` Տիգրան Սարգսյանի հրաժարականին կողմ է կոալիցիոն մեծամասնությունը: Միայն թե նրանք չեն ուզում դա արտահայտել: Արդյունքում` կառավարությանն անվստահություն հայտնելուն կոալիցիոն կուսակցություններից դեմ քվեարկեց 48 հոգի, կողմ՝ 13 պատգամավոր, եւս 4-ը` ձեռնպահ: Ուշագրավն այն է, որ ԱԺ կայքում դեռ մինչեւ երեկ` ուշ երեկոյան, դրված չէին այս քվեարկության անհատական արդյունքները: Թե ինչ ունի թաքցնելու իշխանությունը, մնում է միայն կռահել:
Նկատենք նաեւ, որ մինչեւ քվեարկությունն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՅԴ նախաձեռնության վերաբերյալ հայտարարեց, թե ՀՀԿ-ն դեմ է կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծին: Փոխարենը դրան կողմ էին «Ժառանգություն»-ն ու նախագծի հեղինակ ՀՅԴ-ն: Իսկ կոալիցիոն մյուս կուսակցություններից որեւէ մեկն այս առնչությամբ դիրքորոշում չհայտնեց:




Լրահոս