«Ռուս ժողովուրդը վերջին տասը տարիների ընթացքում ոչ թե ապրել է, այլ քարշ եկել»:
Կոմունիստներն, ինչպես միշտ, ավելի շատ մտահոգված են Ռուսաստանի, քան սեփական հայրենիքի ճակատագրով: Այս անգամ էլ նա ռուսներին է խղճում, բայց եթե ռուս ժողովուրդն է քարշ եկել, ապա ի՞նչ ասեն հայաստանցիները: ՀԿԿ ղեկավարն այդպես էլ ինքն իրեն չի հարցնում, թե այդ դեպքում ինչպես է ստացվել, որ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ նախընտրում են մազապուրծ լինել դեպի քարշ եկող երկիր` շատ դեպքերում ոչ այնքան պատվաբեր աշխատանքներ անելով` գոյությունը պահելու համար: Ստացվում է, որ մեր ժողովուրդը Ռուսաստան է մեկնում` ռուսներին խղճալով, քանի որ նրանք էլ չեն ապրում, այլ գոյատեւում են: