Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսել էր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին` նշելով, թե Կառավարության կողմից մշակված նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը:
Armlur.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ` պարզելու համար, թե վարչապետի ասված հայտարարությունից քաղաքացիներն ի՞նչ եզրակացության կարող են գալ:
«Երկուշաբթի կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնի Ազգային ժողով և այդ նախաձեռնությունն ընդունելուց հետո մինչև սեպտեմբերի 30-ը տույժերի և տուգանքների մուծումը կկասեցվի, ինչը կատարվում էր այն դեպքում, երբ իրավաբանական անձինք չէին կատարում օրենքով պարտադրված նորմերը», – նշեց նա:
Պատգամավորի խոսքով, օրենքի քննարկման ժամանակ պարզ կլինի նաև մինչ այժմ կատարված պահումների hետ վերադարձման կարգն ու օրենքին վերաբերող այլ դրույթներ: