Ամերիկահայ Հրաչ Կապրիելյանին ՊԵկ-ը տուգանել է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամերիկահայ Հրաչ Կապրիելյանը մաքսային կանոնների խախտման համար տուգանվել է պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից: Բանն այն է, որ տնօրենը Չինաստանից կերամիկական երեսպատման սալիկներ է ներմուծել Հայաստան եւ համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել մաքսային մարմին: Տուգանքի չափը 50.000 դրամ է: Հիշեցնենք, որ Հրաչ Կապրիելյանը բավականին «պինդ» գործարար է: Դեռ 2003թ. ՀՀ Կառավարության՝ հուլիսի 25-ի որոշմամբ՝ Ձորաղբյուրի մարզաբազան որպես սեփականություն վաճառվել էր Լեռնային Ղարաբաղում գրանցված «Սիրկապ Արմենիա» ՓԲԸ-ին, որի բաժնետերերն են հայտնի գործարարներ, շվեյցարահայ Վարդան Սրմաքեշն ու նույն ինքը` ամերիկահայ Հրաչ Կապրիելյանը: Վերջիններս Արցախում եւ Հայաստանում զբաղվում են ադամանդագործության, ոսկերչության, ժամագործության եւ այլ ոլորտների բիզնեսով, ինչպես նաեւ «Արարատ» ֆուտբոլային ակումբի բաժնետերերն են: Ինչեւէ, 33 հա սեփականաշնորհված տարածքում ընկերությունը պարտավորվել էր մինչեւ 2007 թ. 4 մլն դոլարի ներդրում կատարել եւ ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզահամալիր կառուցել: Իսկ ահա սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեղադրել էին սեփականատիրոջը պայմանագրային պարտավորությունների թերացման մեջ: Սա դեռ վերջը չէ: Դեռեւս 2012թ. ՀՔԾ-ում հարուցված քրեական գործ կա ամերիկահայ գործարարի դեմ, որ ամերիկահայ գործարարը ֆինանսական խնդիրներ եւ չվճարված պարտքեր ունի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին։ Արդյունքում առայժմ միայն ՊԵԿ-ը կարողացավ տուգանել գործարարին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս