ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր վերանշանակման մասին խոսելիս լրագրողներին ասաց. «Ցույց տվեք սփյուռքի որևէ կառույց կամ կազմակերպություն, որը դժգոհություն է հայտնել: Ես շատ հպարտ եմ, որ այն կազմակերպությունները, կառույցները, որոնց հետ աշխատում եմ, կա փոխըմբռնում, ճիշտ աշխատանք և ջերմ հարաբերություններ: Մնացածը, թե մի քանի լրատվամիջոցներ, կամ մի քանի լրագրող ի՞նչ են մտածում, դա իրենց խնդիրն է, և վերջապես ես այն նախարարն են, որ եկել եմ և զրոյից սկսել եմ մի կառույց ղեկավարել, որը արդեն կայացել է:
Իսկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ իր վերանշանակման մասին խոսելիս, ասաց, որ ինքը փորձել է իր հնարավորությունների սահմաններում անել այն ամենը, ինչ կարևոր է համարել մշակույթի ոլորտը զարգացնելու համար.«Կար ժամանակ, երբ ոչ մեկը խնդիրներից չէր խոսում, որովհետև չէինք էլ զբաղվում այդ խնդիրներով, ժամանակ չունեինք, պահը չէր եկել, սկսեցինք զբաղվել և ինչքան փորեցինք, այնքան խնդիրները ավելացան»: