Armenian text to speach

Առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր. Ոստիկանությունը զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջին շրջանում տարածում են ստանում տարբեր առցանց հարթակներ և բջջային հավելվածներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են վճարվող փոքր առաջադրանքներ՝ լուսանկարել որոշ վայրեր, օբյեկտներ, տեղանքներ, փողոցներ կամ պատասխանել կասկածելի հարցումների։

Թեև նման առաջադրանքները հաճախ ներկայացվում են որպես «անվնաս» կամ «հետազոտական», անհրաժեշտ է գիտակցել, որ դրանց մի մասը իրականում պարունակում են լուրջ ռիսկեր, այդ թվում՝

  • պետական կամ ռազմավարական նշանակության օբյեկտների լուսանկարահանում,
  •  ենթակառուցվածքների, անվտանգության համակարգերի կամ տեղակայման տվյալների հավաքում,
  • անձանց, մեքենաների կամ մասնավոր տարածքների պատահական ֆիքսում։

Շատ դեպքերում առաջադրանք կատարող անձը չգիտի, թե ով է իրական նախաձեռնողը, ինչ նպատակով են հավաքագրվում տվյալները և ինչպես են դրանք հետագայում օգտագործվելու։

Խորհուրդ է տրվում
• չկատարել առաջադրանքներ, որոնք կապված են լուսանկարահանման կամ տվյալների հավաքման հետ, եթե դրանց նպատակը հստակ չէ կամ առաջացնում է կասկած,
• չլուսանկարել պետական, ռազմական, իրավապահ մարմինների կամ ռազմավարական նշանակության ցանկացած այլ ենթակառուցվածք։

«Թույլ մի՛ տվեք, որ չնչին վարձատրությունը Ձեզ ներքաշի կասկածելի գործընթացների մեջ:
Եղե՛ք զգոն և պատասխանատու: Ձեր և պետության անվտանգությունը վեր է ամեն ինչից»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:




Լրահոս