Այսօր ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով հայտնի ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նիստը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանի թույլտվությամբ ԱԺ-ից հեռացրեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին։
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչ մեկը լրագրողներին ԱԺ-ից դուրս հրավիրելու իրավունք չունի։
Հիշեցնենք, որ Դավիթ Առաքելյանը լրագրողներին զրկել էր ԱԺ հավատարմագրումից՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին ԱԺ միջանցքում՝ սահմանված վայրում հարց տալու համար: Հիմա հարցը գտնվում է դատարանում:
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























