«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել քաղծառայողների նկատմամբ վհուկների որսին, երբ քաղծառայողների աշխատավարձերը 2012թ. բարձրացնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի խոստման մասին հիշեցնելու համար նրանց ազատում են աշխատանքից: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, հերքում է այդ փաստը: Պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին` վարչապետն ասաց. «Ընդհանրապես իմ հարուստ քաղաքական փորձը ցույց է տալիս, որ միշտ հակառակն է լինում. սկզբից մարդուն հանում ենք աշխատանքից, հետո նա դրա տակ քաղաքական պատճառներ է դնում, որ ինքն աշխարհի ամենալավ մասնագետն էր, գիտակ էր, լավ էր իր աշխատանքը կատարում, բայց իրեն հանում են, որովհետեւ քաղաքական շահարկումներ կան: Ցավոք սրտի, բազմաթիվ են այս օրինակները: Հակառակին ես չեմ հանդիպել»: «Այնուամենայնիվ, վհուկների որս չի՞ սկսվել» հարցին Տ.Սարգսյանը պատասխանեց. «Ժամանակ չունենք նման բաներով զբաղվելու համար»:
ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ