Armenian text to speach

Թոշակներով հնարավոր չէ նվազագույն պարտադիր ծախսերն անել. թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մինչ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ծառայողական ծախսերը հաճախ ավելանում են՝ հասնելով միլիոնավոր դրամների, Հայաստանում շուրջ 500 հազար թոշակառու փորձում է ապրել 36–49 հազար դրամ թոշակով՝ այն դեպքում, երբ սպառողական նվազագույն զամբյուղը կազմում է 82 հազար դրամ։

ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում կա մոտ 500 հազար թոշակառու, որոնցից 385 հազարը տարիքային են, իսկ մնացածը՝ առողջության սահմանափակ կարողություններ ունեցող քաղաքացիներ։

Այսօր Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կազմում է 36.000 դրամ, իսկ միջին կենսաթոշակը՝ 49.000 դրամ։ Սակայն պաշտոնական հաշվարկներով՝ սպառողական զամբյուղի արժեքը 82.000 դրամ է, ինչը նշանակում է, որ թոշակառուի եկամուտը չի բավարարում նույնիսկ նվազագույն սննդի և կենցաղային կարիքները։ Փորձագիտական հաշվարկներով՝ նվազագույն սննդի ու կենցաղային ծախսերը 1.5 անգամ ավելի են, քան միջին կենսաթոշակը, իսկ նվազագույն կենսաթոշակից գրեթե երկու անգամ բարձր են։ Այլ կերպ ասած՝ թոշակառուն իր ամբողջ թոշակով չի կարող ապահովել անգամ ամսվա առաջին կեսի նվազագույն կարիքները։

Միևնույն ժամանակ, պետական բյուջեից ֆինանսավորվող համակարգում մեկ պաշտոնյայի ծառայողական մեքենայի, վառելիքի ամսական ծախսը, մեկ գործուղումը կամ պարգևավճարը հաճախ գերազանցում են թոշակառուի ամբողջ ամսական, երբեմն էլ՝ տարեկան եկամուտը։ Այն, ինչ պետական պաշտոնյայի համար համարվում է առօրյա ծախս, թոշակառուի համար մեկ ամսվա գոյատևման սահմանն է։

Հիշեցնենք, որ Հայաստանում աղքատությունը հասնում է 21.7 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.6 տոկոսի: Այսպիսով, պաշտոնական թվերը փաստում են՝ Հայաստանում կենսաթոշակը ոչ թե ապահովում է արժանապատիվ ծերություն, այլ պարզապես թույլ է տալիս գոյատևել՝ պետական շռայլության ֆոնին։

Էմմա Միքայելյան




Լրահոս