Արմավիր-Երևան ավտոճանապարհին գտնվող թունելում տեղի է ունեցել ավտովթար։
Նախնական տվյալներով՝ վթարված մեքենայում եղել են երկու քաղաքացի։ Վարորդի վիճակը լավ է։ Առջևում նստած կին ուղևորին քաղաքացիները ցուցաբերել են առաջին օգնություն, մեկ անգամ նրան գիտակցության են բերել, սակայն քաղաքացին կրկին կորցրել է գիտակցությունը։ Մոտեցել է շտապօգնության մեքենան։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























