Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականներից ովքեր չեն ծառայել բանակում. ինչո՞ւ նրանց հետևից չեն գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս հրավիրված ասուլիսի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ՊՆ-ում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնց զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն։ Իսկ ինչպես է ստացվել, որ իշխող ուժի շատ անդամներ չծառայելով դեռ պաշտոն են զբաղեցնում։

Այսպիսով, օգտվելով մամուլի հրապարակումներից և այ հրապարակումներից, որոնք նակինում գրել է ArmLur.am-ը ներկայացնում ենք, թե ՔՊ-ական որ պաշտոնյաները և նրանց երեխաները չեն ծառայել Հայոց բանակում և ինչ խնդիրներով։

Բանակում չի ծառայել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Նա ազատվել է բանակից, քանի որ, ինչպես ավելի վաղ պարզաբանել էին Կառավարությունից, 1991 թվականի դեկտեմբերին ուժի մեջ մտած Զինապարտության մասին օրենքի 23-րդ հոդվածում սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերն են, որոնց շարքում ազատման իրավունք է սահմանվել նաև այն անձի համար, որի երկու եղբայրներն անցել են պարտադիր զինվորական ծառայություն։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ևս չի ծառայել բանակում՝ առողջական խնդիրների պատճառով: Նույն պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, Շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը չի ծառայել ընտանեկան կարգավիճակով պայմանավորված․ բանակ մեկնելու շրջանում ծնվել է նրա երկրորդ երեխան, ինչի շնորհիվ էլ նախարարը պարտադիր զինծառայության չի մեկնել:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս բանակում չի ծառայել, քանի որ գիտությամբ զբաղվելու համար ակադեմիական տարկետում է ստացել:
ԱԳ երիտասարդ փոխնախարար Վահան Կոստանյանը նույպես չի ծառայել բանակում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը չի ծառայել առողջական խնդիրների պատճառով: Նույն պատճառով բանակում չի ծառայել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ևս պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական խնդիրների պատճառով: Իսկ ահա առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն առողջական խնդիրների պատճառով կիսատ է թողել ծառայությունը․ նա ծառայել է շուրջ մեկ տարի:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս չեն ծառայել՝ գիտությամբ զբաղվելու հիմքով:

ՔՊ-ականների շարքում շատ են բանակում չծառայածները՝ հատկապես առողջական խնդիրների պատճառով:

Այսպես՝ պատգամավորներ

  • Բաբկեն Թունյանը
  • Սարգիս Խանդանյանը
  • Սեդրակ Թևւոնյանը
  • Վաղարշակ Հակոբյանը
  • Համբարձում Մաթևոսյանը
  • Սերգեյ Մովսիսյանը
  • Արեն Մկրտչյանը բանակում չեն ծառայել հենց առողջական խնդիրների պատճառով։ Պատգամավոր Կարեն Սարուխանյանը ևս չի ծառայել բանակում։
  • Զինծառայությունից ազատված են ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի երկու որդիները՝ Աշոտ և Վլադիմիր Ղալումյանները:
  • Զինծառայությունից ազատված են նաև ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի երկու որդիները՝ Միսակ և Նարեկ Հովակիմյանները:

Հետքրքիր է, թե արդյոք Պաշտպանության նախարարությունը քննության կառնի հետևյալ ցանկը և արդյոք չծառայածները կանցնեն ծառայության, թե գումարի դիմաց կազատվեն դրանից։

Էմմա Միքայելյան 

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս