Այսօր՝ փետրվարի 7-ին, Shamshyan.com-ը հայտնել էր, թե ինչպիսի արտակարգ իրավիճակ էր ստեղեվել Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող ճանապարհահատվածում։ Մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում։
Փրկարարներն ու պարեկները մերկասառույց ճանապարհի տարբեր հատվածներից դուրս են բերել 60-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ մարդատար «Գազելներ»։ Իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը 3 ժամ անց նոր բարեհաճեց ու սկսեց աղ ու ավազի խառնուրդով կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր Ապարանում նշվում էր «Ապարանյան ձմեռ» միջոցառումը ու այնտեղ էին շտապում նաև շատ պաշտոնյաներ ու քաղաքացիներ, որոնց թվում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, մեկ այլ հայտնի գործարար Դավիթ Դավթյանը, և վերջինները ուշանում էին միջոցառումից, քանի որ նրանք նույնպես հայտնվել էին խցանման մեջ։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավտոմեքենան վարում էր ամրակապված։
























