Դատարանը որոշել է պարտավորեցնել Մայր Աթոռին՝ ամբողջության եւ անխոչընդոտ ապահովել հայցվոր Ստեփան Ասատրյանի եւ Արամայիս Թախմազյանի հոգեւոր ծառայությունը։
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց կարգալույծ քահանա Արամայիս Թախմազյանը, նախկին՝ Տեր Թադեն։
Հոգեւոր ծառայության պաշտոնում վերականգնումը ապահովելուց բացի, Դատարանը Մայր Աթոռին նաեւ պարտավորեցրել է ներկայացնել ապացույցներ, որոնց համաձայն կարգալույծ են ճանաչվել քահանաները։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստեփան Ասատրյանը եւ Արամայիս Թախմազյանը հայց էին ներկայացրել Դատարան՝ ընդդեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ պահանջելով վերականգնել իրենց հոգեւոր ծառայության պաշտոնը։ Հայցը Դատարանը հետ էր ուղարկել, ինչին ի պատասխան էլ կարգալույծ քահանաները հայցերը նորից հետ ուղարկել են Դատարան։
Հիշեցնենք նաեւ այն, որ ե՛ւ Ստեփան Ասատրյանը, ե՛ւ Արամայիս Թախմազյանը կարգալույծ էին ծանաչվել Եկեղեցական մի շարք կանոններ խախտելու համար։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























