Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի Շաջարեհ Թայյեբեհ տարրական դպրոցում ԱՄՆ–Իսրայելի ռազմական հարվածների հետևանքով զոհված 168 աշակերտներից 69-ի ինքնությունը դեռևս չի հաստատվել, հայտնում են պաշտոնական աղբյուրները։
Իրանի Կրթության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավար Հոսեյն Սադեղին Tasnim News Agency-ին հայտնել է, որ անմարդկային հարձակման հետևանքով զոհված 168 աշակերտներից 99-ի ինքնությունը լիովին հաստատվել է, և նրանց անունները հրապարակվել են։
Նրա խոսքով՝ մնացած 69 աշակերտների ինքնությունը դեռևս պարզված չէ։ Վերջնական նույնականացման համար ընտանիքներին անհրաժեշտ կլինի ԴՆԹ նմուշներ տրամադրել։
Հիշեցնեք, որ աղջիկների տարրական դպրոցը հարվածի էր ենթարկվել 2026 թվականի փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողությունների ընթացքում։ Ըստ իրանական պետական լրատվամիջոցների և պաշտոնյաների՝ այդ օրը երկրի տարբեր քաղաքացիական ենթակառուցվածքներ ևս թիրախավորվել են, ինչի հետևանքով արձանագրվել են մեծաթիվ քաղաքացիական զոհեր։
Իրանի իշխանությունները խստորեն դատապարտել են դպրոցին հասցված հարվածը՝ նշելով, որ այն իրականացվել է դասերի ժամանակ և խլել է 168 անմեղ երեխաների կյանք։
Հեղինակ՝ Անի Վարդանյան

























































































