ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Արամ Տեր-Սահակյանն աշխատանքից ազատվել է: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի միջնորդությամբ ոստիկանապետ նշանակված Տեր-Սահակյանն այդպես էլ չկարողացավ անել այն, ինչ պահանջվում էր ռազմական ոստիկանապետից: Արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկար տատանվելուց հետո հեռացրեց նրան այս կարեւոր պաշտոնից: Արամ Տեր-Սահակյանին փոխարինելու է ՊՆ վերահսկիչ վարչության պետ Արմեն Սահակյանը:
Հիշեցնենք, որ Արամ Տեր-Սահակյանը բավականին աշխույժ կյանքով էր ապրում, հաճախ էր խնջույքների մասնակցում, որի պատճառով երկար ժամանակ չէր կարողանում գնալ աշխատանքի: Հավանաբար սա էլ վերջնականապես հունից հանեց Ս.Օհանյանին:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, ռազմական ոստիկանապետի փոփոխությունն ի՞նչ կտա հայոց բանակին: Այս նոր պետը կկարողանա՞ այնպես անել, որ զինված ուժերում սպանություններն ու ինքնասպանությունները նվազագույնի հասնեն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ ամենը կապված է համակարգի փոփոխության հետ: Մինչեւ համակարգային փոփոխություններ չլինեն, կոնկրետ չինովնիկի փոփոխությունը, բնականաբար, ոչինչ չի կարող տալ:
իրավապաշտպան
ՊԱՏԱՍԽԱՆ. Դրական տեղաշարժեր ունենալ հնարավոր չէ էս երկրում: Մինչեւ համակարգային փոփոխություններ տեղի չունենան, ինչքան էլ տարբեր կառույցների պետեր փոխվեն, միեւնույն է, էական փոփոխությունների հասնել հնարավոր չէ:
ՀԱԿ ներկայացուցիչ
ՊԱՏԱՍԽԱՆ. Դժվար է ասել` կկարողանա նվազագույնի հասցնել, թե չէ, բայց փոփոխությունը միտված է այդ նպատակին հասնելու համար: Դա կերեւա իր աշխատանքից. այսինքն` եթե լավ աշխատի, իհարկե կկարողանա: Դա ոչ միայն ոստիկանապետի խնդիրն է, դա հրամանատարների խնդիրն է, ղեկավարության խնդիրն է, հասարակության խնդիրն է եւ հետո նոր միայն ոստիկանապետի:
ՍԴՀԿ անդամ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ