Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել ոստիկանությունում քաղաքացու ծեծի ենթարկելու քրեական գործը: Հայկ Սուրենի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ քրեական ոստիկանի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնի’ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության անունից հանդես գալու լիազորություն ունեցող, իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2025 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում, տեղեկություն ստանալու նպատակով, խոշտանգել է Լ.Հ.Մ.-ին’ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:
Գևորգ Նորայրի Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա էական վնաս է պատճառվել Լևոն Մախաջանյանի իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին’ խախտվել է Լ. Մ.-ի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը, նրան պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․


















































































