Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքական նոր ճնշումներ կլինեն. ի՞նչ հրահանգներով վերադարձավ ՔԿ նախագահը փակ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ Կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ միասին շենքից հեռանում էր Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

Սակայն ArmLur.am-ի լրագրողի ուշադրությունից չվրիպեց մի ուշագրավ դրվագ․ Պողոսյանը կարճ ժամանակ անց կրկին վերադարձավ Կառավարության շենք և բարձրացավ վերև՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հաշվի առնելով վարչապետի այսօրվա կտրուկ և լարված վարքագիծը՝ թե՛ լրագրողների, թե՛ քաղաքական հակառակորդների նկատմամբ, չի բացառվում, որ այս հանդիպման ընթացքում քննարկվել են նոր ցուցումներ՝ իրավապահ համակարգի գործողությունների հետ կապված։ Մասնավորապես, քաղաքական շրջանակներում արդեն հնչում են ենթադրություններ, որ Քննչական կոմիտեին կարող են փոխանցված լինել առավել կոշտ և ագրեսիվ գործելաոճի վերաբերյալ նոր ուղենիշներ։

Հիշեցնենք, որ նույն օրը Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ շփման ընթացքում աչքի ընկավ հարձակողական տոնով հարցուպատասխանով, ինչից հետո նաև ուղիղ եթերի ընթացքում տարօրինակ հայտարարություններով հանդես եկավ։ Վարչապետը, մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» թիմի ներկայացուցիչներին առաջարկեց «ժիմ անել» 30 անգամ կամ ուղիղ եթերում պատասխանել, թե որն է Իսպանիայի մայրաքաղաքը։

Այս զարգացումների համատեքստում քաղաքական դաշտում ձևավորվում է մտահոգություն, որ առաջիկայում հնարավոր է ականատես լինենք նոր գործընթացների, որոնք որոշ շրջանակներ արդեն բնորոշում են որպես քաղաքական ճնշումների նոր հերթական փուլ։

Քնար Մանուկյան 

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս