ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին համարում է լավ ընկեր և համաշխարհային հարգված առաջնորդ, հայտարարել է Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո։
«Նախագահ Թրամփը մշտապես նախագահ Լուկաշենկոյին անվանում է լավ ընկեր, հարգված համաշխարհային առաջնորդ», – ասել է Քոուլը:
Լուկաշենկոյի բանակցությունները Քոուլի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ տևել են ավելի քան երեք ժամ։ ԱՄՆ-բելառուսական շփումների նախորդ փուլը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերին։






















