ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ոչ ոք այս պահին չի ցանկանում դառնալ Իրանի գերագույն առաջնորդը։
«Ոչ ոք չի ուզում լինել գերագույն առաջնորդ։ Այս պահին ոչ մեկին այս աշխատանքը պետք չէ։ Ոչ ոք չի երազում դառնալ այս երկրի ղեկավարը, բայց գուցե մենք կարողանանք լուծել այս խնդիրը», – ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին երկու օրվա ընթացքում շատ դրական և արդյունավետ բանակցություններ են վարել։ Նա նշել էր, որ Պենտագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։ Սակայն, ի պատասխան հայտարարության, «Ֆարս» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով չի կապվել։



















































































