Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Պակիստանում հանդիպումը տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների համար նրանց ստեղծած շրջանակն է։ Մենք չենք մասնակցել։ Նախորդ փուլից ի վեր ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չեն եղել։ Քննարկվում են մի շարք միջնորդներից, այդ թվում՝ Պակիստանից ստացված հաղորդագրությունները, որոնք արտահայտում են ԱՄՆ-ի ցանկությունն ու խնդրանքը՝ բանակցություններ վարելու համար», – ասել է Բաղային, որի խոսքերը հրապարակվել են Իրանի կառավարության լրատվական պորտալի կողմից։























