Մարտի 31-ին, ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում մարտի 31-ին, ապրիլի 2-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։





























