Armenian text to speach

Ռուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում անվտանգությունը, հաղորդում է Պետդեպարտամենտը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Պիտեր Անդրեոլին ամերիկացի ներդրողների հետ այցելել է Թբիլիսի։ Ուշադրության կենտրոնում էին Միջին միջանցքը և Վրաստանի դերը որպես տարածաշրջանային կապող օղակ և տրանսպորտային հանգույց։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում անվտանգությունը», – հայտարարության մեջ նշել է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոտը։




Լրահոս