ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դեռ երկու օր ունի Հորմուզի նեղուցը բացելու կամ Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալու համար։
«Հիշո՞ւմ եք, երբ ես Իրանին տասը օր տվեցի համաձայնության գալու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Ժամանակը սպառվում է՝ 48 ժամ, մինչև ամեն ինչ սկսվի», – գրել է Թրամփը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում։
ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածել Իրանում գտնվող թիրախներին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։





























