Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում «Howo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Հարավ-Արևմտյան թաղամասից դեպի նոր Հյուսիս-Հարավ կառուցված ճանապարհին՝ «Դեֆանս» թաղամասի մոտ, բախվել է երկաթե պաշտպանիչ ճաղավանդակին և հայտնվել կամրջի հարևանությամբ՝ ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել «սալյարկայով», ինչի պատճառով էլ սկսվել է արտահոսք, իսկ վթարի հետևանքով վնասվել են «Hyundai Elantra», «Toyota Camry», «Honda Fit» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։





























