Armenian text to speach

ԱՄՆ-ն մտադիր է պահպանել ներկայությունը Մերձավոր Արևելքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները մտադիր է պահպանել ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ Իրանի հետ խաղաղության համաձայնագրի պահպանումն ապահովելու համար, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի ուշ հայտարարեց Հորմուզի նեղուցի բացման մասի , որը կազմում է աշխարհի նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մոտ 20%-ը:

«Մենք պետք է համոզվենք, որ Իրանը կհարգի այս հրադադարը, ապա, ի վերջո, կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի համաձայնագիր, ուստի մենք կշարունակենք մեր դիրքորոշումները, պատրաստ կլինենք և զգոն կլինենք», – լրագրողներին ասել է Հեգսեթը։




Լրահոս