Քնար Մանուկյան
Դատարան է ուղարկվել 2026 թվականի հունվարի 22-ի կրակոցների գործը։
Թելման Թաթուլի Ջավախյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, բնակելի շենքի բակում, իր վարած ավտոմեքենայի սրահից, ընկերոջ՝ Նարեկ Մկրտչյանի հետ, մեկ միասնական դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսմամբ, հավաքված անձանց ներկայությամբ, ընկերոջը պատկանող ազդանշանային ատրճանակից՝ սկզբում վերջինս, ապա ինքը, արձակել են անկանոն կրակոցներ, խախտել մարդկանց անդորրը՝ միաժամանակ տեղի ունեցածը հրապարակելով սոցիալական կայքէջում։