Ո՞վ է միջնորդել Առողջապահության նախարարի նշանակման հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով օրեր առաջ ՀՀ Առողջապահության նախարար էր նշանակվել «Իզմիլյան» կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանը: Կենտրոնը, ըստ տեղեկությունների պատկանում է Ամենայն Հայոց  կաթողիկոս Գարեգին Բ-ին:

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, հենց կաթողիկոսն է միջնորդել Հովիկ Աբրահամյանին` Մուրադյանին առողջապահության նախարար նշանակելու հարցում: Նորանշանակ նախարարին մոտ կանգնած աղբյուրներից armlur.em-ը տեղեկացավ, որ Աբրահամյանը կաթողիկոսի խնդրանքը փոխանցել է Սերժ Սարգսյանին: Վերջինս էլ ասել է, թե ինքդ ես աշխատելու նախարարի հետ, ինքդ էլ պատասխանատվություն կրի նրա աշխատանքի որակի համար:

Նշենք, որ Արմեն Մուրադյանը  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փեսայի ընտանիքի քավորն է: Ու հենց Քոչարյանի օրոք է մասնագիտական շատ բարձրունքների հասել:




Լրահոս