Ապրիլի 26-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1960 թ. ծնված Արամ Ա.-ն, 1958 թ. ծնված Լուսիկ Ա.-ն, 1984 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն և 2008 թ. ծնված Սամվել Շ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, իրենց տանը` շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ Ոստիկանություն