Armenian text to speach

Փարիզը պատրաստ է օգնել ապահովել նավագնացությունը Հորմուզի նեղուցում. Էմմանուել Մակրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան պատրաստ է նպաստել Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության պահպանմանը։ Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո։

«Անհրաժեշտ է, որ Իրանը հնարավորինս շուտ վերականգնի Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու անվտանգությունը, և Ֆրանսիան պատրաստ է նպաստել դրան», – գրել է Մակրոնը իր նամակում։

Պետության ղեկավարի խոսքով՝ Իրանի նախագահի հետ զրույցում նա ընդգծել է «հրադադարի պահպանման կարևորությունը, այդ թվում՝ Լիբանանում»։

«Ֆրանսիան լիովին աջակցում է Լիբանանի իշխանությունների գործողություններին, որոնք միակ օրինական իշխանություններն են», – ընդգծել է Մակրոնը։

Նա կարծիք է հայտնել, որ Իրանը պետք է «օգտվի Իսլամաբադում սկսված բանակցությունների ընձեռած հնարավորությունից՝ կայուն դեէսկալացիայի և տարածաշրջանում բոլոր ներգրավված երկրների մասնակցությամբ հուսալի անվտանգության երաշխիքներ ապահովող իմաստալից համաձայնագրի ճանապարհ հարթելու համար»։




Լրահոս