ArmԼur.am-ի տեղեկությունների համաձայն հայրենի կառավարությունն այս շաբաթ խորհրդարան է գալու:
Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը պետք է ԱԺ ամբիոնից ներկայացնի ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման արդյունքների մասին զեկույց:
Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի, թե կառավարությունն ինչ է արել այս տարինեին: Փաշինյանը կհայտարարի, որ 2025 թվականը ՀՀ անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել:
Փաշինյանի ելույթից հետո կառավարության ներկայացուցիչները պետք է ներկայացնեն, թե կառավարությունը ինչ ծրագրեր են իրականացրել.կարճ ասած նախընտրական քարոզարշավ ԱԺ ամբիոնից:
Սոնա Գրիգորյան

























































































