Armenian text to speach

ԱԺ ընտրությունների մասնակիցների առաջադրումները սկսվեցին. ովքե՞ր են դիմել ԿԸՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր մեկնարկել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների և կուսակցությունների առաջադրումների գործընթացը։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններն ու դաշինքներն արդեն կարող են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեռ որևէ ուժ չի ներկայացրել փաստաթղթերը՝ գրանցման: Հիշեցնենք, որ մինչ այս պահը իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանով։ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը, որը ստիպված է իր «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի անունը փոխել և հեռացնել Սամվել Կարապետյանի անունը:

Նրանք արդեն հայտնել են, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Բայց քանի որ նա երկքաղաքացիություն ունի, ցուցակը անձամբ չի գլխավորի, սա կանի նրա եղբորորդին՝ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Հայաստան» դաշինք-ը ևս հայտարարել է իր մասնակցության մասին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով գլխավորում է ընտրացուցակը։

Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև Գագիկ Ծառուկյանը՝ առաջնորդելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության ուժերով։ Նա գլխավորում է կուսակցության ցուցակը, սակայն նշել է, որ վարչապետ դառնալու հավակնություն չունի. նրանք ունեն վարչապետի թեկնածու, որը ոչ նախկին է, թեչ՝ ներկա։ «Միասնության թևեր»-ն է մասնակցելու՝ Արման Թաթոյանի դեմքով վարչապետի թեկնածուով:

«Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Զ. Սարգսանի դեմքով: «Նոր ուժ»-ը՝ Հայկ Մարությանով: Պարույր Հայրիկյանը՝ ԴՈԿ կուսակցության հետ Ռեֆորմիստները՝ Վաղարշակ Հարությունյանով և էլի շատ ուժեր, որոնք դեռ կհայտարարեն իրենց մանսակցության ձևաչափի մասին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքական ուժերը ունեն 9 աշխատանքային օր՝ փաստաթղթերը ներկայացնելու համար: Վերջնաժամկետը ապրիլի 23-ն է, որից հետո ԿԸՀ-ն կուսումնասիրի փաստաթղթերը և կգրանցի ուժերին կամ կմերժի դրանց գրանցումը՝ արգելելով մասնակցել ընտրություններին:։




Լրահոս