«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի բերման ենթարկելու պատճառների վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները քննարկում են Ղումաշյանին մեղադրանք առաջադրելու հարցը՝ բարեգործությանն առնչվող հոդվածով։
Ըստ նույն աղբյուրների՝ խոսքը վերաբերում է տարիներ շարունակ ուսանողների հետ իրականացված գործունեությանը և նրանց ուսման վարձերի փոխանցման գործընթացներին։ Հիշեցնենք, որ Գոհար Ղումաշյանը քիչ առաջ բերման էր ենթարկվել։
Դեպքի առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել։
Նշենք նաև, որ Գոհար Ղումաշյանի երեխան նորածին է՝ 2 ամսական, և կրծքով է կերակրվում։





























