Քիչ առաջ ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» կուսակվության անդամ Գոհար Ղումաշյանին։
Նշենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները քննարկում են Ղումաշյանին մեղադրանք առաջադրելու հարցը՝ բարեգործությանն առնչվող հոդվածով։
Ըստ նույն աղբյուրների՝ խոսքը վերաբերում է տարիներ շարունակ ուսանողների հետ իրականացված գործունեությանը և նրանց ուսման վարձերի փոխանցման գործընթացներին։ Հիշեցնենք, որ Գոհար Ղումաշյանը քիչ առաջ բերման էր ենթարկվել։
Դեպքի առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել։
Նշենք նաև, որ Գոհար Ղումաշյանի երեխան նորածին է՝ 2 ամսական, և կրծքով է կերակրվում․ ընդ որում Գոհար Մելոյանը նշել է, որ Ղումաշյանը սթրեսից ունեցել է վաղաժամ ծննդաբերություն։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























