Armenian text to speach

Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել ԱՄՆ-ի հետ hրադադարի երկարաձգումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանը չի հաստատում Վաշինգտոնի հետ հրադադարի երկարաձգման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերին և ենթադրություններին, ապա դրանցից և ոչ մեկը ներկա պահին չի հաստատվում։ Այժմ բանակցությունները շարունակվում են պակիստանցի միջնորդի միջոցով. պետք է տեսնել, թե հակառակ կողմն իրականում որքանով է լրջորեն տրամադրված դիվանագիտությանը։ ԱՄՆ-ը պետք է ապացուցի իր լուրջ մոտեցումը»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Բաղային։

Ավելի վաղ Associated Press գործակալությունը, հղում անելով անանուն պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը ընդհանուր առմամբ տվել են իրենց համաձայնությունը կրակի դադարեցման ռեժիմի երկարաձգման վերաբերյալ։




Լրահոս