Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատական նիստին․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 17-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքի հարցն էր քննվում։

Դատական նիստին Սամվել Կարապետյանը ելույթ ունեցավ։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, առաջին նիստին ընդառաջ Կարապետյանների փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել դատարան, որպեսզի դատավորը առաջնահերթ քննի Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտարարել էր. «Ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար և կարևոր է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին։ Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից՝ սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ դա կապահովվի, և ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է դատական իշխանության ուսերին»։

Դատավոր Վահե Դոլմազյանը այսօր կհրապարակի որոշումը, արդյոք գործարար Սամվել Կարապետյանը կհայտնվի ազատության մեջ, թե կբավարարի դատախազի որոշումը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս