Armenian text to speach

«Խլել են ազգից ամեն ինչ»․ ՀՀ ղեկավարների նկատմամբ բռնության կոչի համար քաղաքացուն մեղադրանք են առաջադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտակ Ռազմիկի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, 2025թ. հունվարի 14-ին՝ ժամը 17:15-ին, «Facebook» սոցիալական ցանցում իր կողմից վարվող «Artak Manukyan» անվամբ գրանցված էջի բաց հարթակում՝ այսինքն տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, կատարել է քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց խմբի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող բառացի հետևյալ գրառումը.

«Դիշովկաները ազգի ունեցվածքը թալանել են տարեցներին 37000 դրամ թոշակ կոչված են տալիս էտել կոմունալ վճարի տակ ձեռներից վերցնում են որպես: Ահավոր վիճակա քոռ լևոնին, քոչարյան կոչվածին սերժիկին, նիկոլ փաշինյանին բոլորին գնդակահարել որպես ազգի դավաճան թալանչի տականքներ»։

Իսկ նույն օրը՝ ժամը 23:45-ին, նույն եղանակով նույն անձանց նկատմամբ կատարել է քաղաքական հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող հետևյալ բառացի գրառումը.

«Թոշակառուներ նման ցածր թշվառ թոշակի տրամադրման դեպքում էտ ՀՀ կոչվածը պարտավորա վճարի ձեր կոմունալ ծախսերը Գազ էլեկտրաէներգիա, ջուր: Բժշկության տակ հաշվառված թոշակառուներին ՀՀ կոչվածը պարտավոր է տրամադրի դեղորայք ըստ պահանջի, վճարի կոմունալ ծախսերը գազ, էլեկտրաէներգիա, ջուր: Հայաստանի Հանրապետություն կոչվածը 34 տարիյա ազգին թալանելա և շարունակումա թալանել ունեզրկելա ազգին և խլելա ազգին պատկանող ամեն ինչ»:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոցէ կիրառվել բացակայելու արգելքը:

Քնար Մանուկյան




Լրահոս