Armenian text to speach

Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար․ Միասնության թևեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար, իսկ մասնավոր բուհերում կներդնենք ուսման և ապրելու ծախսերի հատուցման վարկերի ճկուն համակարգ՝ առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության։

Այս մասին ասել է «Միասնության թեւերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը երիտասարդների հետ հանդիպմանը, որը կազմակերպել էր «Ռեստարտ» հիմնադրամը «Ռեֆորում 2026» ծրագրի շրջանակներում։

Հանդիպմանը նա պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք բազմաբնույթ էին՝ «Միասնության թեւեր» կուսակցության ֆինանսական աղբյուրների թափանցիկությունից մինչեւ արտաքին քաղաքականություն։

Արդարությունը գալիս է արժանապատիվ կյանք ու պայմաններ ապահովելու մեր ուսանողների համար. ոչ մի ծնող չպետք է մտահոգվի, որ գումար չունենալու պատճառով իր երեխան կարող է բարձրագույն կրթություն չստանալ, կամ կեցության ծախսերը հոգալ չկարողանալը դառնա դեռահասի ապագայի վրա ազդող գործոն։
Արդարությունը գալիս է, որ երիտասարդը կարողանա իր երկրում իր ապագան կառուցել։ (Գ)



Լրահոս