Armenian text to speach

Ռաֆիկ Հարությունյանը 7-րդն է Վրաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի չեմպիոն, փոխչեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը 7-րդն է Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: 88 կգ քաշայինների А խմբի պայքարում Հարությունյանը երկամարտում գրանցել է 355 կգ (164+195):

Այս քաշային կարգում հանդես եկող Հայաստանի նախկին անդամ Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 361 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է դարձել (167+194):

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է մոլդովացի Մարին Ռոբուն, որը երկամարտում գրանցել է 373 կգ արդյունք (173+200): Արծաթե մեդալակիր է դարձել վրացի Զուրաբ Մսխալաձեն՝ 363 կգ (163+200):




Լրահոս