Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ տուժածներից մեկի վիճակը գնահատվել է ծանր։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածների ինքնությունը։

























































































