Armenian text to speach

ՀՀ պաշտոնյաներն ինչո՞ւ չեն արձագանքում խնդրին․ պատրաստ ենք ցուցաբերել աջակցություն․ Զախարովան՝ Արցախում եկեղեցու nչնչացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիմելու դեպքում մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, բայց նման հարցերն առաջին հերթին պետք է ուղղել Հայաստանի ղեկավարությանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք մեր հերթին կասենք։ Ես հենց հիմա էլ կարող եմ ասել, քանի որ մենք բազմիցս բարձրացրել ենք հուշարձանների դեմ պատերազմի անթույլատրելիության թեման։ Ո՞վ, եթե ոչ մենք գիտենք, թե ինչ է նշանակում, երբ քո մշակույթի, ընդհանուր մշակույթի և պատմության ընդհանուր ժամանակաշրջանների հետ կապված հուշարձաններն անհիմն կերպով ոչնչացվում են։ Եվ մենք չենք փոխում մեր մոտեցումները, մենք այս հարցում չունենք երկակի ստանդարտներ։ Մեր ստանդարտը մեկն է՝ դա չի՛ կարելի անել, որտեղ էլ որ դա տեղի ունենա»,- ասել է Զախարովան:

Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները նախատեսում էին նաև հումանիտար հաշտեցման ուղի։

«Միշտ էլ կան տարբեր նրբերանգներ՝ տնտեսական, լոգիստիկ, քաղաքական։ Միշտ կարելի է պայմանավորվել և գտնել եզրեր։ Հիշեցնեմ՝ 2020-ից 2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով կնքված եռակողմ պայմանավորվածությունները նախատեսում էին նաև հումանիտար հաշտեցման ուղի։ Այն ներառում է բոլոր պահվող անձանց վերադարձի և փոխանակման թեմաները, հենց հուշարձանների, ճարտարապետական կոթողների, հուշահամալիրների նկատմամբ հոգատար վերաբերմունքը, պրոֆիլային կառույցների և հասարակական կազմակերպությունների գծով անհայտ կորածների որոնման տեղեկատվության փոխանակումը»,- հավելել է Զախարովան:




Լրահոս