Ապրիլի 28-30-ը և մայիսի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 28-ի և 29-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-2-ը, հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։





























